ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև Հնդկաստանում վերջերս ձևավորված ավանդական բժշկության նախարարության ներկաացուցիչները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով հյուրերին' Արմեն Մուրադյանը նշել է, որ վ եջին տասը տարիների ընթացքում հայ-հնդկական համագործակցությունն առողջապահական ոլորտում սերտ է:

 

«Բուժական աշխատանքները և, մասնավորապես, կրթական լավագույն ծրագրերը սերտ համագործակցության հավաստիքն են»,- ասել է Արմեն Մուրադյանը, ում գնահատմամբ' այն փաստը, որ Երևանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալրասանում կրթություն ստացած ավելի քան 2500 շրջանավարտներն այժմ հաջողությամբ իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում ոչ միայն Հնդկաստանում, այլև ԱՄՆ-ում, Եվրոպայում վկայում են մեր երկրում որակյալ բժշկական կրթության մասին:

 

ՀՀ առողջապահության նախարարի խոսքով' Հայաստանն առողջապահական համակարգում որդեգրել է ապացուցողական բժշկության վրա հիմնված զարգացման ճանապարհ, սակայն առկա են հիվանդություններ, որոնց բուժման ընթացքը ենթադրում է ավանդական բժշկական մեթոդների կիրառում:

 

Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն ևս փաստել է, որ Հայաստանը և Հնդկաստանը հաջողությամբ ծրագրեր են իրականացնում առողջապահական տարբեր ոլորտներում: «Համագործակցության լավագույն օրինակներից է հեռաբժշկության ծրագիրը, որն իրականացման փուլում է և նպաստում է Հայաստանի բուժհաստատությունների սպասարկման որակի բարձրացմանը»,- նշել է դիվանագետը:

 

Նա շնորհակալությու է հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը, ինչպես նաև ԵրՊԲՀ ղեկավարությանը Հնդկաստանի ավանդական բժշկության մասնագետներին Հայաստան հրավիրելու և իրենց երկրի փորձը ներկայացնելու հնարավորության համար:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության, հնդկական ավանդական բժշկության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը: Կողմերը նշել են փորձի փոխանակմանը միտված համատեղ հեռանկարային ծրագրերի պատրաստակամության մասին: