Փաստը, որ Բազելում եռանախագահների հայտարարությունից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է ռազմական ճանապարհով կարգավորվի, փաստում է, որ Ադրբեջանը չի հասկանում եռանախագահների լեզուն, դիվանագիտական «դելիկատությունն», ու ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է համապատասխան եզրակացություն անի: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դետեմբերի 12-ին Երեւանում Լիտվայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Միգուցե դա Բաքվի պատասխանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների հայտարարությանը: Բազելում եռանախագահներն ընդգծեցին, որ ռազմական լուծում հիմնախնդրի կարգավորմանը չի կարող լինել եւ կոչ էին անում բացառապես խաղաղ ճանապարհով հասնել կարգավորման ու ընդգծում խաղաղության համաձայնագրի հաստատումը: Ադրբեջանի հայատարարությունները եւ շփման գծում սրացումները եւս մեկ անգամ հաստատում են, որ Բաքվում դիվանագիտական դելիկատ լեզուն չեն ընդնունում եւ եռանախագահները պետք է համապատասխան եզրակացություն անեն»,- ասաց Նալբանդյանը:
ԵԱՀԿ ամենամյա նախարարական հավաքին Բազելում դեկտեմբերի 4-ին Մինսկի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները կրկին վերահաստատել են իրենց հանձնառությունը' Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի' Եվրոպայի հարցերով պետքարտուղար Առլեմ Դեզիրը հանդես են եկել համատեղ հայտրարությամբ, որով բացառել են հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը և կոչ արել կողմերին զերծ մնալ բռնությունից, ակտիվորեն աշխատել երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ: