Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն հնարավոր է վերսկսի կարիերան:
38-ամյա բրազիլացին հավանաբար մեծ ֆուտբոլ կվերադառնա ամերիկյան «Ֆորթ Լոդերդեյլ Ստրայկերս» ակումբի կազմում: Վերջերս Ռոնալդոն դարձել է այս ակումբի սեփականատերերից մեկը: Ակումբը հանդես է գալիս հարավամերիկյան լիգայի երկրորդ դիվիզինում (NASL).
«Ակտիվորեն կմասնակցեմ թիմի ձևավորմանը, ինչը կօգնի թիմին առաջընթաց ապրել»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է O Estado de Sao-Paulo-ն: