Եվրամիությունը պատրաստ կլինի հարաբերությունները շարունակել Արեւելյան գործընկերներից (ԱլԳ) յուրաքանչյուրի հետ' այնքանով, որքանով այդ պետությունը կցուցաբերի հետաքրքրություն եւ ցանկություն: Այս պահին ԱլԳ վեց պետությունների հետ առանձին երկխոսություն է տարվում, որի մանրամասները կհրապարակվեն ապագայում: «Հաստատ է, որ ԵՄ-ն շարունակելու է աշխատել ԱԼԳ պետությունների հետ: Այժմ քննակումներ է տարվում' հասկանալու, թե կոնկրետ ինչ արդյունք կարելի է ակնկալել Ռիգայի գագաթնաժողովից: Լավագույն սցենարը ապագայի համար դա իրատեսական սցենարն է, հասկանալ' ի՞նչ ենք քննարկում եւ ո՞րն է համագործակցության ապագա իրավական շրջանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ դեկտեմբերի 16-ին ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան' հավելելով, որ մինչ գարնանը կայանալիք Ռիգայի գագաթնաժողովը, Հայաստանն ու ԵՄ-ն նախապատրաստական որոշակի աշխատանք ունեն կատարելու:
«ԵՄ երկրները պետք է մանդատ տան նոր բանակցությունների անցկացման համար: Որքան լավ ուսումնասիրված լինեն համաձայնագիրն ու ոլորտները, այնքան ավելի շուտ կկարողանանք սկսել եւ ավարտել բանակցությունները:Բազմաթիվ քննարկումներ եղել են, տարբեր կարծիքներ են հնչել: Շատերը երգում են համագործակցության նոր մեխանիզմի կարապի երգերը, բայց սա ավարտը չէ, սա նոր մեկնարկն է: Ճանաչում ենք միմյանց, լավ ենք հասկացել միմյանց նախընտրություններն ու առաջնահերթությունները: Այս առումով ակնկալվում է, որ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովը նոր փուլ կբացի ՀՀ-ԵՄ հար աբերություններում»,- ասաց Հրիսթեան:
2015 թվականի մայիսին Ռիգայում կկայանա Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը: