Ռիգայում մայիսին կայանալիք Արեւելյան գործընկերության (ԱլԳ) գագաթնաժողովը Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկեվիչն անվանել է «պատերազմական ժամանակաշրջանի գագաթնաժողով»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Delfi-ն, Ռինկեվիչը շեշտել է, որ գագաթնաժողովը ԵՄ-ում Լատվիայի նախագահության ժամանակահատվածի արտաքին քաղաքականության ոլորտում ամենակարեւոր միջոցառումն է լինելու, որն անցնելու է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում:
«Որոշակի առումով այն կլինի ռազմական ժամանակաշրջանի գագաթնաժողով' հաշվի առնելով Ուկրաինայի հարավում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է Ռինկեվիչը' հավելելով, որ ԵՄ անդամ երկրները պետք է համաձայնություն ձեռք բերեն միասնական եւ հստակ քաղաքական հանձնառության առնչությամբ' շարունակել նախագիծը Արեւելյան գործընկերության շրջանակում, օժանդակել ԱլԳ երկրներին, որոնք իրականացնում են իրական բարեփոխումներ: