Հայաստանում կան հնարավորություններ իտալական ներդրումների համար, շուտով նույն հնարավորությունները կլինեն նաև հայ ներդրողների համար Իտալիայում: Ապրիլի 9-ի երեկոյան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում մատուցված ընթրիքի ժամանակ նման տեսակետ է հայտնել իտալացի պատգամավոր Կատիա Պոլիդորին:

 

«Ես հավատացած եմ, որ մենք կարող ենք ունենալ շատ կարևոր համագործակցությո ւն տուրիզմի և արտադրության ոլորտներում, որովհետև Հայաստանն ունի know-how, հատկապես տարբեր արհեստների ոլորտում, որն Իտալիայում շատ գնահատված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ ասել է Պոլիդորին:

 

Իտալացի օրենսդիրի գնահատմամբˋ Հայաստանը և Իտալիան ներկայումս գտնվում են հարաբերությունների շատ կարևոր շրջանում: «Հայաստանի Հանրապետության Նախագահի այցը Իտալիա այսօր ամրապնդում է մեր հարաբերությունները: Տեղյակ եմ, որ նա հանդիպել է մեր երկրի Նախագահի հետ, գիտեմ, որ երկար են խոսել համագործակցության մասին: Հուսով եմ, որ այս նոր եղբայրական կապի շնորհիվ կկարողանանք մեր երկրների միջև բացված ոչ միայն առևտրի ու զբոսաշրջության, այլև բարեկամության դռներն էլ ավելի բացել»,- հավելել է պատգամավորը, ով Իտալիայի արտաքին առևտրի նախկի ն փոխնախարարն է: