Ռուսաստանցիների 41 տոկոսը 2014 թվականի համաշխարհային գլխավոր իրադարձությունը համարել Է Ուկրաինայի մարտական գործողությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՀԿՀ) անցկացրած հարցման տվյալները:

 

Ռուսաստանի հետ Ղրիմի եւ Սեւաստոպոլի վերամիավորումը աշխարհում այս տարվա կարեւորագույն իրադարձություն են համարել հարցման մասնակիցների 5 տոկոսը, 4 տոկոսն ամենակարեւորը համարում Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը, նույնքան հարցվածներ Էլ համաշխարհային գլխավոր իրադարձությունը համարել են Սոչիի ձմեռային Օլիմպիադան, իսկ ռուսաստանցիների 3 տոկոսը համոզված Է, որ ամենակարեւորը Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների միջեւ հարաբերությունների վատացումն Է:

 

Հարցման մասնակիցների 33 տոկոսը Ռուսաստանում կարեւորագույն իրադարձություն Է համարում Ղրիմի եւ Սեւաստոպոլի վերամիավորումը Ռուսաստանի հետ, 32 տոկոսի համար երկրի մասշտաբով ամենագլխավորը Սոչիի Օլիմպիադան Է, իսկ 7 տոկոսը կարծում Է, որ ՌԴ-ի համար կարեւորագույնն են դարձել Ուկրաինայի իրադարձությունները:

 

Հարցվածների 1-ական տոկոսը երկրի մասշտաբով կարեւորագույն իրադարձություններ են համարում Ուկրաինայից փախստականների հոսքը, նախագահ Վլադիմիր Պուտինի ուղեւորությունները եւ ելույթները, Արեւմուտքի պատժամիջոցները, ՌԴ-ի պատասխան սահմանափակումները, ռուբլու փոխարժեքի անկումը եւ գների աճը: ՌԴ-ի ամենակարեւոր իրադարձությունների մասին դժվարացել Է պատասխան տալ երկրի բնակչության 22 տոկոսը:

 

ՀԿՀ-ի հարցումը դեկտեմբերի սկզբին 1,5 հազար չափահասների շրջանում անցկացվել Է 43 տարածաշրջանների 100 բնակավայրերում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,6 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: