Apple կորպորացիան ռուբլու անկման պատճառով դադարեցրել Է Apple Store ինտերնետ-խանութի աշխատանքը Ռուսաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
«Ռուբլու արժեքի կտրուկ տատանումների պատճառով Ռուսաստանում ինտերնետ-խանութն անհասանելի Է, քանի որ մենք վերանայում ենք գները»,- հայտարարել Է ընկերությունը: Apple-ը ներողություն Է խնդրել սպասարկյալներից պատճառված անհարմարությունների համար:
Երկարժութային զամբյուղի նկատմամբ ռուբլու փոխարժեքը վերջին երկու օրվա ընթացքում ռեկորդային նվազում Է արձանագրում դեֆոլտային 1998 թվականի ժամանակներից ի վեր՝ չնայած Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից հանգուցային դրույքաչափի հանկարծակի եւ կտրուկ բարձրացմանը՝ տարեկան 10,5 տոկոսից մինչեւ 17 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: