Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը մեկ գիշերում բարձրացել է ևս 25 դրամով: Եթե երեկ երեկոյան դոլարը վաճառվում էր միջինում 530 դրամով, ապա այսօր արդեն միջին փոխարժեքը 550.10 դրամ է: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 535 է, առավելագույնը' 560 դրամ:
Ավելի քան 34 դրոմով աճել է եվրոյի վաճառքի փոխարժեքը: Առավոտյան բանկերը եվրոն գնել են միջինում 660.91 դրամով և վաճառել' 707.05 դրամով: Ինչպես երևում է հրապարակված թվերից, եվրոյի պահանջարկը էականորեն գերազանցում է առաջարկին, ինչի հետևանքով առաջացել է առքի և վաճառքի հսկայական մարժա' 46.14 դրամ:
Մեկ գիշերում զգալի անկում է գրանցել նաև ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.28 դրամով և վաճառում' 8.55 դրամով:
Իսկ ֆունտի փոխարժեքն այսօր հսկայական թռիչք է գրանցել: Տարադրամի վաճառքի գինը մեկ օրում աճել է 42.45 դրամով' կազմելով մինջինում 886.56 դրամ, այնինչ' առքի ժամանակ ֆունտի փոխարժեքը կազմում է միջինում 829.01 դրամ: