ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' դեկտեմբերի 29-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 6.37 դրամով և կազմել 471.46 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 8.48 դրամով և կազմել 575.61 դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնությա ն հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.43 դրամով' կազմելով 8.42 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 10.34 դրամով և կազմել 733.83 դրամ:

 

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը դեկտեմբերի 27-ին կազմել է 17 հազար 821.77 դրամ, արծաթի գինը՝ 239.04 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 931.66 դրամ։