ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորել է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպաններին: Ուորլիքը, մասնավորապես, գրել է.

 

«Շնորհավորում եմ Հայաստանում և Ադրբեջանում մեր նոր դեսպաններին: Նրանք երկուսն էլ մասնագիտացված դիվանագետներ են և մեր լավագույններից են»:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 16-ին հաստատել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի, իսկ Ադրբեջանում' Ֆրանցիս Սիքյութայի նշանակումը: