Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատրատակամություն է հայտնել աշխատել Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանների հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

 

«Մենք ողջունում ենք Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպաններ Ռիչարդ Միլսին և Ռոբերտ Սեկուտային: Ակնկալում եմ աշխատել ձեզ հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ»,- գրել է Ուորլիքը: