Ֆրանսիան' որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին լծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսություն հաստատելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրա նսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

 

«Ցավոք, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կրկին լարվածություն էր առաջացել, և այն դեռ շարունակվում է: Մենք խաղաղության կողմնակիցներ ենք, քանի որ խաղաղությունը նպաստում է բարգավաճմանը»,-ասել է Պասկալ Մոնյեն: Նրա խոսքով' նավթի և ռուբլու գնանկումը ևս խոսում է այն մասին, որ լարվածությունը չի կարող ծառայել տնտեսության կայուն զարգացմանը:

 

«Մենք կողմնակից ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասել է Ֆրանսիայի դեսպանը' հավելելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերականգնումը միայն կարագացնի խաղաղության գործընթացը: