ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև 2018թ. Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և նշել.
«Աշխարհի առաջնությունը թանկ բան է: Շատ այլ երկրներ հիմա հրաժարվում են մրցաշարից: Աշխարհի առաջնության անցկացումից հետո, ֆուտբոլով զբաղվող երեխաների քանակը կավելանա: Դա Ռուսաստանի զարգացման համար հնարավորություն է, իսկ դրա համար փող ծախսելն ափսոս չէ»: