Գերմանիայի Հեսեն և Հյուսիսային Վանվեստֆալիա նահանգներում լրտեսություն անելու մեղադրանքով երեք թուրք է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

Գերմանական դաշնային գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ երեքն էլաշխատում են ինչ-որ թուրքական հետախուզական ծառայության համար: Ընդ որում, գերմանական հատուկ ծառայությունները տեղեկացրել են, որ ձերբակալվածներից մեկը եղել է մյուս երկուսի ղեկավարը:

 

Դատախազությունից հայտնել են, որ գործի առնչությամբ շարունակվում է հետաքննությունը: