Ժամանակին լրատվամիջոցները բավական հաճախ էին անդրադառնում այն հանգամանքին, որ Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ-ի ներսում չեն վստահում: Սակայն քաղաքական զարգացումները ցույց են տալիս ճիշտ հակառակը: Հովիկ Աբրահամյանը իր ունեցած բոլոր կապերն ու ռեսուրսները օգտագործում է հանրապետության նախագահի օգտին: Հովիկ Աբրահամյանը իր խնամիական կապի շնորհիվ բավական մեծ ազդեցություն ունի նաև ԲՀԿ-ում: Եվ այսօր պարզ է դառնում, որ Աբրահամյանը այդ կապերն էլ է օգտագործում՝ ի նպաստ իր կուսակցության և պետության ղեկավարի: «Ժամանակ» օրաթերթը հրապարակվել է տեղեկատվություն, ըստ որի՝ որոշ ԲՀԿ-ականների հայտարարությունները' Սերժ Սարգսյանին սատարելու կապակցությամբ հենց Հովիկ Աբրահամյանի կատարած աշխատանքի արդյունքն է: Ըստ նույն թերթի տեղեկությունների՝ անգամ որոշ ԲՀԿ-ականներ որոշել են ճամբարափոխ լինել, սակայն Աբրահամյանը հորդորել է մնալ կուսակցությունում, սակայն աշխատել Սերժ Սարգսյանի օգտին: Հովիկ Աբրահամյանի դերը ավելի է կարևորվում ՀՀԿ-ում նաև այն հանգամանքից ելնելով, որ այժմ Աբրահամյանը կատարելով մեծ աշխատանք' վարչապետի պաշտոնի հավակնություններ չի ներկայացնում:Եվ մի քանի անգամ ասել է այդ մասին հրապարակային հայտարարել է: Ավելին ըստ մեր հավաստի աղբյուրների՝ այժմ Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի հարաբերությունները բավական ջերմացել են: Հովիկ Աբրահամյանը անգամ որոշ հարցերում աջակցում է Տիգրան Սարգսյանին: Եվ նախկին լարվածությունը արդեն փոխվել է համագործակցության: Այս հանգամանքը դրական կազդի ՀՀԿ թիմի վրա ինչպես նաև երկիրը առաջ տանելու գործին: Հասկանալի է, որ ՀՀԿ թիմի միասնական և ուժեղ լինելու դեպքում շատ հարցեր ավելի հեշտ կլինի լուծել:
Հ.Գ. Նախագահ Սերժ Սարգսյանը բացառապես ժողովրդի վստահությանն է ապավինում: Հասկանալի է նաև, որ նախագահը չի հանդուրժի իր թիմում խնդիր պառակտում բերող մարդկանց և նրանցից կազատվի առանց երկար մտածելու: Հիմա նաև պարզ է, որ ՀՀԿ-ական ամենատարբեր գործիչներ նույնպես հասկացել են այդ և գործում են այդ տրամաբանության շրջանակում: