Իտալիայում «Հինգ աստղերի շարժում» ընդդիմադիր կուսակցությունը հավաքել է 50 հազար մարդկանց ստորագրությունը երկրի' երվրագոտուց դուրս գալու հանրաքվեի անցկացման հանրագրի տակ: Այս մասին գրել է Il Fatto Quotidiano հրատարակությունը:
Կուսակցության նախագահ Լուիջի դի Մայոն նշել է, որ հանրաքվեի անցկացման շնորհիվ Իտալիան առաջ կանցնի ինքնիշխանությանը հասնելու իր ճանապարհին:
«Մեզ հաջողվել է հավաքել 50 հազ. ստորագրություն: Հուսով ենք, որ մյուս երկրները կաջակցեն մեզ», - ասել է դի Մայոն: