Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին' Կոտայքի մարզի Չարենացավան քաղաքի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի 34 LC 374 պ/հ (վարորդ' Հ. Վ., ծնվ. 1988 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին և մոտ 5 մետր սահել հարակից ձորակը:
Հ. Վ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենան և փակել գազի փականը: