Հոկտեմբերի 11-ին, ժամը 09.58-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Դիմիտրով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Հ-8 միջհամայնքային ավտոճանապարհի Մասիս-Դիմիտրով հատվածում (1 կմ-ում) «Նիսսան» մակնիշի 35 OT 285 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1948 թ. ծնված Գ. Հ.-ը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: