Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հոկտեմբերի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը:

 

 

Բացահայտվել է գողության' 2, խարդախության' 15, յուրացման, շորթման և դրամանենգության' 1-ական դեպք:

 

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:

 

 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: