Ավստրալիայի Քեռնս քաղաքում, ամենայն հավանականությամբ, կքանդեն այն տունը, որտեղ գտել էին սպանված ութ երեխաների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Խորհրդարանական Գեւին Քինգը հայտարարել է, որ ընտանիքի, տեղի բնակիչների եւ նախարարի հետ քննարկումներից հետո որոշվել է, որ տունը պետք է քանդվի: Դրա տեղում կկանգնեցվի հուշահամալիր: Առայժմ հայտնի չէ, թե ինչ տեսք կունենա հուշահամալիրը:

 

Ոստիկանները Քեռնսի տներից մեկում ութ երեխաների սպանության համար մեղադրանք են առաջադրել նրանց մորը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: