Բրուկլինում արյունալի ողբերգության զոհ են դարձել անչափահաս չորս երեխա եւ 20-ամյա մի աղջիկ, եւս մեկ տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հաղորդում է NY Daily News-ը:

 

Երեխաները եղել են 6 եւ 9 տարեկան, իսկ ամենափոքրերը' 8 եւ 18 ամսական: Սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է: Նախնական տվյալներով' նա երեխաների ազգականն է: Երբ ոստիկանները ժամանել են, հայտնաբերել են երեք սպանվածների եւ երեք վիրավորների, նրանցից երկուսը սակայն հիվանդանոցի ճանապարհին մահացել են: