Սիրիայում օդային հարվածի հետևանքով զոհվել է չորս երեխա, ևս 10-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է rosbalt.ru-ն՝ հղում անելով Al Arabiya-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Իբլիբ նահանգում: Սիրիական օդուժն ավիահարվածներ է հասցրել, ինչի արդյունքում ռումբերից մեկը հարվածել է դպրոցական ավտոբուսին:
Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ բազմաթիվ երեխաներ լուրջ վնասվածքներ են ստացել: