Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջին հումանիտար կենտրոնը կբացվի հաջորդ տարի Հայաստանում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի' Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովի ընթացքում արված հայտարարությունը:
«Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ ստեղծվում է ՀԱՊԿ հումանիտար կենտրոնների ցանց, որոնցից առաջինը հաջորդ տարի կբացվի Հայաստանում, ավելի ուշ նմանատիպ կենտրոն կսկսի գործել Ղրղզստանում»,- նշել է ՌԴ նախագահը։
Ավելի վաղ գագաթաժողովի ընթացքում Պուտինը նշել էր, որ աշխարհում ներկայիս դժվարին իրավիճակը ՀԱՊԿ անդամ երկրներից համաձայնեցված գործողություններ է պահանջում։