Բրիտանական ազդեցիկ The Telegraph պարբերականի վերլուծաբան Քրիստոֆեր Բուկերը կարծում է, որ Արևմուտքի ճնշման ներքո Ռուսաստանը բացարձակապես ճիշտ է գործել: Այդ մասին հայտնել է Комсомольская правда-ն։
«Անցնող տարվա ամենատհաճ և վախեցնող սյուժեներից մեկը դարձել է Ուկրաինային և Ռուսաստանին պատուհասած դժբախտությունների մասին արևմտյան ապատեղեկատվությունը: Այս ամենը մատուցվում է որպես ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինի մեղավորություն, ում Հիլարի Քլինթոնը և Ուելսի արքայազնը համեմատել են Հիտլերի հետ՝ Ղրիմի անեքսիայի և Ուկրաինայի արևելքում ապստամբություն հրահրելու համար։ Իսկ այն, որ իրականում ճգնաժամի ստեղծման համար գլխավոր դեր են կատարել ԵՄ-ի՝ ռուսական քաղաքակրթության օրրանը կուլ տալու փորձերը, լռում են»,- ասվում է հոդվածում։
Վերլուծաբանի կարծիքով ` ակնհայտ է, որ Ռուսաստանն ու էթնիկ ռուսները Ուկրաինայի արևելքում կպահեին հենց այնպես, ինչպես պահեցին: Նույնքան ակնհայտ է նաև այն փաստը, որ ղրիմցիների ճնշող մեծամասնությունը, որոնցից 82%-ը ռուսալեզու է, ցանկանում են վերադառնալ երկիր, որի մասն են եղել վերջին երկու դարերի ընթացքում: