Նորմանդիայում' Ֆրանսիայի նախագահի կազմակերպած պաշտոնական ընթրիքի ընթացքում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի րոպե շփվել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Երկու առաջնորդների խոսակցությունը տեղի է ունեցել ընդհանուր կազմով լուսանկարվելուց առաջ: Վլադիմիր Պուտինը մի քանի րոպե շփվել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նորմանդիա են ժամանել մի քանի պետությունների ղեկավարներ' դաշնակիցների զորքերի իջեցման 70-ամյակի առթիվ: