Բաքվում Առաջին Եվրոպական խաղերի բացմանը ներկա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միմյանց հետ չեն շփվել: Այս մասին հայտնում է "Грузия Online"-ը' հղում անելով Վրաստանի վարչապետի աշխատակազմին:

 

 

Հիշեցնենք, որ երեկ Բաքվում կայացել է Առաջին Եվրոպական խաղերի հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և մի շարք այլ երկրների ու կառավարությունների ղեկավարներ: