Միլանում այսօր կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը:
Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել Միլանում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ տեղի ունեցած հանդիպումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Աշխատանքային նախաճաշը կայացել է «Ասիա-Եվրոպա» ֆորումի գագաթնաժողովի շրջանակներում:
Հանդիպմանը մասնակցել են Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն: