Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալան Գագլոևին Հարավային Օսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Հուսով եմ, որ ձեր գործունեությունը այս բարձր պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև դաշնակցային և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա հիմնված հարաբերությունների հետագա ամրապնդմանը», - ասված է Պուտինի ուղերձում։