Դիլիջանի թունելից մինչև Դիլիջանի հրապարակ տանող Մ4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 84-րդ կմ-ից 97-րդ կմ հատվածում և Վանաձոր-Դիլիջան Մ8 միջպետական ավտոճանապարհի 40-42-րդ կմ հատվածում մասամբ բացակայում էին անվտանգ երթևեկությունն ապահովող ճանապարհային նշանները: «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Աշոտ Դայան և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից նշված ճանապարհահատվածներում կատարվել են կահավորման աշխատանքներ:

 

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով, Դիլիջանի թունելից մինչև Դիլիջանի հրապարակ տանող Մ4 միջպետական նշանակության ավտոճանապարհին հիմնականում տեղադրվել են նախազգուշացնող և առավելության ճանապարհային նշաններ, Դիլիջանի օղակաձև հրապարակում' հատուկ թելադրանքի և լրացուցիչ տեղեկատվական
ճանապարհային նշաններ: Վանաձոր-Դիլիջան Մ8 միջպետական ավտոճանապարհի 40-42-րդ կմ հատվածում տեղադրվել են առավելության, արգելող և հատուկ թելադրանքի ճանապարհային նշաններ: Նշված ճանապարհահատվածներում ներկվել են նաև մետաղական արգելափակոցները:

 

Աշխատանքներն իրականացվել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 16. 819. 200 ՀՀ դրամ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորվել է շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողով: Ճանապարհահատվածը շահագործման ընդունելու վերաբերյալ հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն: