Միջպետական նշանակության մի շարք ավտոճանապարհներին մայիսի 26-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր արագաչափ սարքեր: Մ-2 «Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 300.2-րդ կմ (Կապան քաղաքի վար չական տարածք)' գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Մ-4 «Երևան - Սևան - Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 16.5-րդ կմ-ում ևս գործարկվելու է 1 արագաչափ՝ Երևան-Սևան ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է: Մ-4 «Երևան - Սևան - Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 40.55-րդ կմ-ում կգործարկվի 1 արագաչափ՝ Երևան-Սևան ուղղությամբ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է, Մ-10 «Սևան - Մարտունի - Գետափ» միջպետական նշանակության ավտոճանապարհի 59.75-րդ կմ (Լիճք գյուղի վարչական տարածք) գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Մ-11 «Մարտունի - Վարդենիս - Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 37.1-րդ կմ (Վարդենիս քաղաքի վարչական տարածք)'գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կգործարկվի 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Գյումրիի Տերյան փողոցում ևս կգործարկվի 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: