ՆԱՏՕ-ն հարգում է Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հանրապետության Գերագույն ռադայի որոշումը եւ հիշեցնում, որ պատրաստ Է ստանդարտ հիմունքներով քննարկել դաշինքին անդամակցելու հայտը այն ներկայացնելու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նո վոստիին հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, որը չի ցանկացել նշել անունը:
«Մենք հարգում ենք Ուկրաինայի Ռադայի որոշումը: Ուկրաինան անկախ ինքնիշխան երկիր է, եւ նա ինքնուրույն պետք է որոշում ընդունի իր արտաքին քաղաքանության ուղղության մասին»,-գործակալությանը հայտարարել Է գործակալության զրուցակիցը:
Նա հիշեցրել Է, որ ՆԱՏՕ-ի՝ 2008 թվականին Բուխարեստում կայացած գագաթնաժողովում դաշինքի անդամ երկրները հայտարարեցին, որ դաշինքի դռները բաց են, եւ «Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, եթե նա դա խնդրի եւ համապատասխանի ստանդարտներին ու հետեւի սահմանված սկզբունքներին»:
«Եթե Ուրաինան որոշի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, մենք կգնահատենք դաշինքի մեջ մտնելու նրա պատրաստվածությունն այնպես, ինչպես մենք դա անում ենք բոլոր թեկնածուների նկատմամբ»,-նշել Է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Մինչդեռ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հակարդյունավետ Է համարել արտադաշինքային կարգավիճակից հրաժարվելու Ուկրաինայի մտադրությունը, նշելով, որ դա միայն «բորբոքում Է իրադրությունը»:
«Դա հակարդյունավետ Է: Դա միայն բորբոքում Է առճակատումը եւ պատրանք Է ստեղծում, որ նման օրենքներ ընդունելու ճանապարհով կարելի Է կարգավորել Ուկրաինայի խորը ներքաղաքական ճգնաժամը»,-ասել Է նա: «Անհամեմատ ավելի արդյունավետ ճանապարհը, խելամիտ ճանապարհը վերջապես երկխոսություն սկսելն Է սեփական ժողովրդի այն հատվածի հետ, որին ամբողջովին անտեսեցին պետական հեղաշրջում կատարելիս»,-համոզված Է Լավրովը:
«Այլ ճանապարհ չկա, բացի սահմանադրական բարեփոխումից՝ Ուկրաինայի բոլոր տարածաշրջանների, բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ»,-ասել Է նախարարը:
Ուկրաինայի Գերագույն ռադան դեկտեմբերի 23-ի նիստում ընդունել Է օրենք, որով նախատեսվում Է հրաժարվել արտադաշինքային կարգավիճակից եւ վերսկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությունը: