Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակի միջազգային քարտուղարությունում հայտարարել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հարգանքով է վերաբերվել Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը չեղյալ հայտարարելու վերաբերյալ Գերագույն ռադայի որոշմանը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Մենք հարգում ենք Ուկրաինայի Ռադայի որոշումը: Ուկրաինան անկախ ինքնիշխան երկիր է, և նա ինքնուրույն պետք է որոշում ընդունի իր արտաքին քաղաքականության ուղղության մասին»,-հայտնել են քարտուղարությունից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերագույն ռադան օրենք է ընդունել, որը չեղյալ է համարում Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը: