ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Ուկրաինայի զորակցության մասին» №422 բանաձևը: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Газета.Ru-ի փոխանցմամբ` հաղորդագրությունում նշվում է, որ վեհաժողովն այդ բանաձևում հանդես է եկել դաշինքի անդամ երկրների կառավարություններին ու խորհրդարաններին ուղղված կոչով, որը վերաբերում է Ուկրաինայի օգնության ջանքերի կրկնապատկմանն ու մինչև Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք կատարումը Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման պահպանմանը:
Դաշինքը հանդես է եկել նաև միջազգային միջնորդների մասնակցությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների աջակցությամբ: