Բարաք Օբամայի ավագ խոհարարը՝ ԱՄՆ-ի առաջին ընտանիքի մերձավոր բարեկամ Սեմ Քեսը, հեռացել Է Սպիտակ տան աշխատակիցների հաստիքակազմից՝ գրեթե վեց տարի այնտեղ աշխատելուց հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Քեսի հեռանալը, որը նաեւ զբաղեցնում Էր ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի ավագ խորհրդականի պաշտոնը եւ մասնակցում Էր Միացյալ Նահանգների տարրական եւ միջնակարգ կրթության համակարգում առողջ սննդի կազմակերպման հանձնարարականների մշակմանը, անակնկալ չԷր:
Այն մասին, որ դա տեղի կունենա, Սպիտակ տունը հայտարարել Էր տակավին ընթացիկ ամսվա սկզբին: Քեսի որոշումը բացատրվում Է ընտանեկան հանգամանքներով. նա ամռանն ամուսնացել Է եւ այժմ տեղափոխվում Է կնոջ՝ MSNBC ալիքի հեռուստահաղորդավարուհի 36-ամյա Ալեքս Ուեգների մոտ՝ Նյու Յորք:
Քեսը, որը 34 տարեկան Է, պատրաստվում է շարունակել մասնակցությունը մանկական ճարպակալման դեմ պայքարի նախաձեռնության իրագործմանը, որն առաջադրել Է առաջին տիկին Միշել Օբաման: Առայժմ պարզ չԷ, թե նա այսուհետեւ Էլ կօգնի արդյոք պատրաստելու հանձնարարականներ, թե ինչպես Է ավելի լավ կերակերել ամերիկացի դպրոցականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: