ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարդացել է այն նամակը, որն ավանդույթի համաձայն, Սպիտակ տանը թողել է իր նախորդը՝ Բարաք Օբաման: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել է The Hill-ը:

 

«Ես հենց նոր մտա Ձվաձեւ աշխատասենյակ եւ տեսա այդ հիանալի նամակը նախագահ Օբամայից»,- ասել է Թրամփը:- Նրա կողմից շատ սիրալիր էր այն գրելը, եւ մենք այն հաշվի կառնենք: Մենք նամակը կպահպանենք եւ մամուլին չենք էլ ակնարկի՝ ինչի մասին է այն»,- հավելել է նա: