ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տրանսպորտի թանկացման միտում չի տեսնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց նախարարը' պատասխանելով հարցին, թե հունվարի մեկից գազի գնի բարձրացմանը զուգահեռ որքանով կթանակա տրանսպորտի ուղեվարձը: «Ես չեմ սպասում, որ ուղեվարձը թանկանալու է' մանավանդ մեր սպասարկման ոլորտում:

 

Մենք այդ միտումը չենք տեսնում: Այս տարվա սկզբին մենք խոստացանք, որ թանկացումներ չեն լինի ու չեղան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ընդգծեցց Գագիկ Բեգլարյանը:

 

Նա նշեց, որ ուղեվարձն այլ կարգով է հաշվարկվում, շատ բան կախված չէ Տրանսպորտի և կապի նախարարության կոնկրետ գործունեությունից, բայց հույս ունի, որ ուղեվարձը չպիտի թանկանա: