ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 27-ին' ժամը 11.18-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մարմաշենի խճուղում' ռուսական թիվ 8 զինվորական թաղամասի դիմաց, բախվել են «Մերսեդես» մակնիշի 30 ՕՍ 414 պետհամարանիշի (վարորդ Հ. Մ.) և առանց պետհամարանիշի մոտոցիկլետը, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը (1993թ. ծնված Ա. Ս.-ը) և ուղևոր Ս. Վ.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ: