«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 27-ին կատարվել է 400 հազար դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 470.05 դրամ, միջին փոխարժեքը' 470.00 դրամ:

 

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 150 մլն դրամի գործարք: Պահանջարկը կազմել է 24.00 տոկոս, միջին տոկոսադրույքը' 24.0000 տոկոս:

 

Նոյեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435.00, 25-ին' 435.09, 26-ին' 434.00, 28-ին' 434.62 դրամ: Նոյեմբերի 29-ին և 30-ին առքուվաճառք չի կատարվել: Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 438.62 դրամ, դեկտեմբերի 2-9-ը առքուվաճառք չի կատարվել, դեկտեմբերի 10-ին միջին փոխարժեքը կազմել է 461.00 դրամ, դեկտեմբերի 11-16-ը առքուվաճառք չի կատարվել:

 

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 560.00 դրամ, դեկտեմբերի 18-ին գործարք չի կատարվել, 19-ին փոխարժեքը կազմել է 442.44, 20-ին' 449.90 դրամ, դեկտեմբերի 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի միջ ին փոխարժեքը կազմել է 457.07, 24-ին' 458.00 դրամ, 25-ին և 26-ին գործարք չի կատարվել: