«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 24-ին կատարվել է 1 մլն 500 հազար դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 408.75 դրամ, առաջարկը' 409.00 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 16 գործարք' 35,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.75, փակմանը' 6.75, միջին տոկոսադրույքը կազմել է 6.7500 տոկոս:
Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.00, 23-ին' 406.49, 24-ին' 407.00 դրամ: Սեպտեմբերի 25-ին առքուվաճառք չի կատարվել, սեպտեմբերի 26-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.95 դրամ, 27-ին' 409.25, 29-ին' 408.00, 30-ին' 407.54 դրամ:
Հոկտեմբերի 1-ին միջին փոխարժեքը կազմել է 407.00 դրամ, հոկտեմբերի 2-ին գործարք չի կատարվել, 3-ին' միջին փոխարժեքը կազմել է 408.50 դրամ, 4-ին և 5-ին գործարք չի կատարվել: Հոկտեմբերի 6-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.96 դրամ, 7-ին' առուվաճառք չի կատարվել, 8-ին' միջին փոխարժեքը կազմել է 411.68, 9-ին' 412.50 դրամ:
Հոկտեմբերի 10-ին, 11-ին, 12-ին առքուվա ճառք չի կատարվել։ Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.50, 14-ին' 411.00, 15-ին' 409.30 դրամ, 16-ին' 408.81, 17-ին' 409.50, 18-ին' 410.00, 21-ին' 409.50, 22-ին' 409.00, 23-ին գործարք չի կատարվել: