«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հունվարի 26-ին կատարվել է 200 հազար դոլարի աքուվաճառք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 475.00 դրամ, միջին փոխարժեքը 474.50 դրամ է:

 

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 12 մլրդ 100 մլն դրամի գործարք: Պահանջարկը կազմել է 21.00 տոկոս, առաջարկը' 24.00 տոկոս, միջին տոկոսադրույքը' 23.9385:

 

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 560.00 դրամ, դեկտեմբերի 18-ին գործարք չի կատարվել, 19-ին փոխարժեքը կազմել է 442.44, 20-ին' 449.90 դրամ, դեկտեմբերի 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 457.07, 24-ին' 458.00 դրամ, 25-ին և 26-ին գործարք չի կատարվել:

 

Դեկտեմբերի 27-ին միջին փոխարժեքը կազմել է 470.00 դրամ: Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 19-ը բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կատարվել: Հունվարի 20-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 475.00 դրամ, 21-ին' 471.33 դրամ, 22-ին' 470.00 դրամ, 24-ին և 25-ին գործարք չի կատարվել: