«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հունվարի 21-ին կատարվել է 2015 թվականի առաջին երկրորդ դոլարային գործարքը' 900 հազար դոլար ծավալով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 470.00 դրամ, առաջարկը' 472.00 դրամ: Միջին փոխարժեքը 4 71.33 դրամ է:

 

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում գործարք չի կատարվել: Պահանջարկը կազմել է 24.00 տոկոս:

 

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 560.00 դրամ, դեկտեմբերի 18-ին գործարք չի կատարվել, 19-ին փոխարժեքը կազմել է 442.44, 20-ին' 449.90 դրամ, դեկտեմբերի 21-ին և 22-ին գործարք չի կատարվել: Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 457.07, 24-ին' 458.00 դրամ, 25-ին և 26-ին գործարք չի կատարվել:

 

Դեկտեմբերի 27-ին միջին փոխարժեքը կազմել է 470.00 դրամ: Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 19-ը բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չէր կատարվել: Հունվարի 20-ին միջին փոխարժեքը կազմել է 475.00 դրամ: