Ամանորի եւ Սուրբծննդյան տոների կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները դեկտեմբերի 27-ին, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հրահանգով այցելեցին մարզի տարածքում տեղակայված զորամասեր եւ սննդի տեսքով ամանորյա նվերներ հանձնեցին զինծառայողներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները մարզում տեղակայված բոլոր զորամասերում մարզպետի անունից շնորհավորել են հայոց բանակի զինծառայողներին' քաջալերելով նրանց, եւ հանձնել ամանորյա նվերներ:

 

Խոսրով Խլղաթյան