Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր խորհրդի Փոքրամասնությունների հիմնադրամի ներկայացուցիչ է ընտրվել Թորոս Ալջանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստաբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

 

Դեկտեմբերի 28-ին կայացած ընտրություններում հայազգի Ալջանը ստացել է 90 քվե, իսկ մեկ այլ թեկնածու' հրեա Սիլվիո Օվադյան' 36: Ալջանը փոխարինել է Լակի Վինգասին, ով այս պաշտոնը զբաղեցրել է շուրջ վեց տարի:

 

Փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցչությունը Հիմնադրամների գլխավոր խորհրդի 15 անդամներից մեկն է: Փոքրամասնությունների ներկայացուցչության մեջ մտնում են հայկական, հունական, հրեական, ասորական և բուլղարական շուրջ 166 հիմնադրամ:

 

Թորոս Ալջանը ծնվել է Ստամբուլում 1966 թ.: Հայտնի ատամնաբույժ է, ունի մեծ թվով գիտական աշխատություններ: Դասախոսում է մի շարք համալսարաններում, Դպրեվանքի ուսումնարանի հիմնադրամի ղեկավարն է: