Արցախի Հանրապետության պետական պատվիրակությունը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, հունվարի 2-ին կմասնակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստյան արարողությանը:

 

«Ապառաժ»-ի փոխանցմամբ, ԼՂՀ պատվիրակությունը հունվարի 3-ին կմասնակցի հուղարկավորության արարողություններին:

 

Վահան Հովհաննիսյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում: