Ֆրանսիան մտադիր է «Շառլ դը Գոլ» ավիակիր տեղադրել Պարսից ծոցում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:

 

Պարբերականի փոխանցմամբ՝ ավիակիրն ԻՊ-ի դեմ պայքարին կմասնակցի ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ միջազգային կոալիցիայի հետ միասին:

 

Ելիսեյան պալատի ներկայացուցչի տվյալներով'ավիակիրն անհրաժեշտության դեպքում ներգրավված կլինի միջազգային կոալիցիայի բոլոր գործողություններում: