Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի խորհրդարանի մոտակայքում դանակով զինված տղամարդ է ձերբակալվել: Այս մասին գրել է The Canberra Times-ը:
Տղամարդը կասկած է առաջացրել տեղական թերթեերից մեկի լրագրողի մոտ, ում հաղորդագրության շնորհիվ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
Անհայտ անձը հրաժարվել է դանակը վայր դնելուց, ինչից հետո վնասազերծվել է և ձերբակալվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
Այժմ պարզվում է, թե արդյոք ձերբակալվածը հանցավոր մտադրություններ ունեցել է: Սակայն, իշխանությունների համաձայն, դեպքը վտանգ չի ներկայացնում ազգային անվտանգությանը: