Շոտլանդիայի Գլազգո քաղաքում դանակով զինված անձը հարձակվել է անցորդների վրա: Կա 3 զոհ, նախնական տվյալներով՝ ոստիկանության 1 ծառայող վիրավոր է, հարձակվողը սպանված է: Տարածքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, այժմ շրջափակված է, այլ մանրամասներ հայտնի չեն: