Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում:
Մի տղամարդ՝ զինված զենքով, մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող «Ակբա բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար դրամ և դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ստահակը չի հասցրել փախնել, քանի որ «Ակբա բանկ»-ի Արկաբիրի մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:
Քիչ առաջ նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այս պահին էլ բանկ են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի, գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բանկը թալանողի ինքնությունը: