Բուլղարիայի իշխանությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում պետական սահմանի անվտանգությունը բարձրացնելու նպատակով' ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը' վկայակոչելով Բոլղարիայի ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Սվիտլոզար Լազարովին:
«Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգությունից հետո մեր երկրին նույնպես սպառնում է ահաբեկչական հարձակումների վտանգը: Այդ իսկ պատճառով այժմ իշխանությունների կողմից լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում ազգային սահմանների պաշտպանությունը ամրապնդելու համար, մասնավորապես Թուրքիայի հետ», - ասել է Լազարովը: